Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 05-ի N 379 կարգադրությունը և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 06-ի N Ք-5213). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0034-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 561.4 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամաս, 122/4։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |