Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-054-0331-0079 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.11697 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 07-054-0331 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻՑ, 0.00408 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 638 կարգադրության, հաշվի առնելով Արթին Սիրոժի Դերքեշիշյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N Ք-4835) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 152 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Արթին Դերքեշիշյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N 15092020-07-0106 սեփականության իրավունքի գրանցման վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-054-0331-0079) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 0.11697 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի։
2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Պտղնի գյուղում գտնվող կադաստրային ծածկագիր՝ 07-054-0331-ից  0.00408 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի:
3. Արթին Դերքեշիշյանը պարտավոր է  Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 5 195 574 (հինգ միլիոն հարյուր իննսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունչորս) դրամ՝ 0.11697 հեկտար մակերեսով հողամասի  նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.10 Մբ)
(14.39 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner