Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի N 22102021-07-0145 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 17 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման 0,3 հա մակերեսով հողամասը 2022 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարելուն։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը գտնվում է տարածագնահատման 9-րդ գոտում, 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 10 513.8 (տասը հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ ութ) դրամ: 3. Հողամասի աճուրդի մեկնարկային գին սահմանել 31 541 400 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր) դրամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |