Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի Բաղադրիչ 2-ին (այսուհետ՝ Ծրագիր) մասնակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ծրագրին մասնակցելու նպատակով դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Աբովյան միավորված համայնքի համար առաջնահերթ խնդիր հանդիսացող «Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության համար ավտոտրանսպորտային միջոցների համալրում» առաջարկով։ 2. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում՝ Ծրագրի պահանջներին համապատասխան։ 3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։ 4. Հաստատել Ծրագրին մասնակցելու համար նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։ 5. Հանձնարարել նախաձեռնող խմբին պատրաստել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնել Ծրագրին մասնակցելու վերաբերյալ առաջարկը։ 6. Սահմանել, որ վերականգնված ենթակառուցվածքը չի կարող օտարվել, սեփականաշնորհվել կամ օգտագործվել այլ նպատակներով՝ Ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում։ 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |