Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 23-ի N Տ-112). 1.«ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 1/110 հասցեում (158.6 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2.«ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 18 000 (տասնութ հազար) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվութամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |