Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Դավիթ Բաբայանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 29-ի N Ք-3503). 1. Դավիթ Բաբայանին տալ անասնապահական տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |