Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված N 2, N 3, N 6 հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|