Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեն՝ 1) եկամուտների գծով` 5 489 488.0 հազար դրամ. 2) ծախսերի գծով` 5 489 488.0 հազար դրամ. 3) դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ: 2. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 0.0 հազար դրամ: 3. Հաստատել Աբովյան համայնքի՝ 1) բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 1-ի. 2) բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված 2-ի. 3) բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 3-ի. 4) բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելված 4-ի. 5) բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի. 6) բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 6-ի: 4. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ |