Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Անաիդ Բարխուդարյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 04-ի N Ք-7945), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Անաիդ Բարխուդարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մայիսի 16-ի N 16052024-07-0194 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0302-0194 կադաստրային ծածկագրով 0.35457 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի, բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անաիդ Բարխուդարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |