Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 38.1-րդ հոդվածների, և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 01/08.1/07691-2022 գրությունը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N Պ-1931) և Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 16-ի N -Ա որոշումը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 197-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Չեղյալ ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N 05-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 144-Ա որոշումը։ 3. Որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից։
|