Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
1. Օտարել.
1) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների, ինչպես նաև ավտոտնակների պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:
2) Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հիմքով ձեռք բերված հողամասերը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:
3) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ժամանակ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված, սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի ավել օգտագործվող հողամասերը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված այն հողամասերը, որոնք ներառված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել դրանց նկատմամբ օրենքի ուժով օգտագործման իրավունք ունեցող քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց՝ տվյալ հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նշված հողամասերն ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով, դրանք տիրապետող անձանց օտարման կամ վարձակալության տրամադրման գործընթացներն իրականացնում է Աբովյան համայնքի ղեկավարը` Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner