|
![](/IMAGES/DOCFLOW/EMBLEM.JPG) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 փետրվարի 2025 թվականի N 258 |
ՔԱՋԻԿ, ՋԱՆԻԲԵԿ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Սուսաննա Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 16-ի N Ք-184). 1. Քաջիկ, Ջանիբեկ և Սուսաննա Հարությունյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122022-07-0185 վկայական և Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մայիսի 31-ի և հունիսի 03-ի N ԿԴ/10471/02/22 վճիռներ) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքից՝ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի հուլիսի 06-ի ԹԻՎ «140-Վ/023» մասնագիտական եզրակացության և հողամասի սխեմատիկ հատակագծերի համաձայն բաժանված Սուսաննա Հարությունյանին պատկանող 174.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Ձագավանքի փողոց, 3/1։ 2. Սուսաննա Հարությունյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|