Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 319
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 18 ՇԵՆՔԻ ԹԻՎ 14 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ «387Բ-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 740 000 (յոթ հարյուր քառասուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էլյա Իսրայելյանի ընտանիքը 1983 թվականից բնակվում է 2-րդ միկրոշրջանի 18 շենքի թիվ 14 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականաշնորհել, հիմք ընդունելով Էլյա Իսրայելյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի N Ք-3273), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 
1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի ապրիլի 22-ի N 22042013-07-0003 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 18 շենքի 73.39 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 14 բնակարանն ուղղակի վաճառքով` 740 000 (յոթ հարյուր քառասուն հազար) դրամով, օտարել  Էլյա Իսրայելյանին և Արմինե Ավալյանին:
2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 740 000 (յոթ հարյուր քառասուն հազար) դրամ` բնակարանի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.77 Կբ)
(11.72 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner