Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 04-ի «Աբովյան համայնքի բնակիչների՝ աղբահանության գծով առաջացած պարտքերը զիջելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման 1-ին կետում «2012-2020» թվերը փոխարինել «2012-2021» թվերով. 2) որոշման 2-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2022» թվով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |