Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Սուսաննա Բրոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 23-ի N Ք-2734), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սուսաննա Բրոյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 16122021-07-0137 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 90 հասցեում գտնվող 07-002-0025-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 510 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի մայիսի 27-ի N 27052024-07-0124 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 90/1 հասցեում գտնվող 07-002-0025-0220 կադաստրային ծածկագրով 250.5 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0025-0026 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Սուսաննա Ներսեսի Բրոյանին։ 2. Սուսաննա Բրոյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 712 000 (մեկ միլիոն յոթ հարյուր տասներկու հազար) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Սուսաննա Բրոյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Բրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |