Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 18-Ա որոշումը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է ` 1. Ի գիտություն ընդունել Աբովյան համայնքի կազմում ընդգրկված նախկին համայնքների 2021 թվականի բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության կողմից տրված 11 (տասնմեկ) բնակավայրերի եզրակացությունները (կցվում են): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |