Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 199-Ն որոշմամբ հաստատված N 3, N 4 և N 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1-N 3 հավելվածների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|