|
ՆԱԽԱԳԻԾ
|
15 օգոստոսի 2025 թ. |
«ՆԵՆԵԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 05-ի N 379 կարգադրությունը և «ՆԵՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 15-ի N Տ-2064). 1. Ձևակերպել կառուցապատող «ՆԵՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71/7 հասցեում սպասարկման օբյեկտը որպես բազմաբնակարան բնակելի շենքի վերակառուցման ավարտական ակտը (ավարտական ակտը կցվում է): 2. «ՆԵՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ ավարտական ակտ ձևակերպելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|