Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական միջոցների դուրս գրման մշտական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 1-ի N 02 ակտը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Դուրս գրել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում առկա օգտագործման համար ոչ պիտանի գույքը՝ 2 291 129 (երկու միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար հարյուր քսանինը) դրամ համախառն հաշվեկշռային արժեքով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |