Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 3006800 ակտը, լուծարման հանձնաժողովի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 04-ին կազմված լուծարման հաշվեկշիռը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|