Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական միջոցների դուրս գրման մշտական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 06-ի N 01 ակտը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Դուրս գրել Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի վարչական շենքում առկա 4264 (չորս հազար երկու հարյուր վաթսունչորս) հատ գրքերը՝ 1 620 320 (մեկ միլիոն վեց հարյուր քսան հազար երեք հարյուր քսան) դրամ արժողությամբ (գույքային համարը՝ 4000113)։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|