Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի մարտի 25-ի N Ք-1918),   Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝  1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 206-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ  փոփոխությունները և լրացումները՝   1) 1-ին կետի «Հաստիքների թիվը»  տողում «187» թիվը փոխարինել «188» թվով, 2) 2-րդ կետի «Աշխատողների թիվը»  տողում «191» թիվը փոխարինել «192» թվով, 3) 3-րդ կետի «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» մասի 70-րդ տողի 3-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «11» թվով, 5-րդ սյունակում «3 320 000» թիվը փոխարինել «3 652 000» թվով, 74-րդ տողի 2-րդ սյունակում «Բնակավայրերի վարչական շենքի հավաքարար» բառերը փոխարինել «Կաթնաղբյուր բնակավայրի վարչական շենքի հավաքարար» բառերով, 3-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «1» թվով, 5-րդ սյունակում «1 300 000» թիվը փոխարինել «130 000» թվով, 4) հավելվածը 76-րդ տողից հետո լրացնել նոր 77-րդ և 78-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.
  
| 
 77 
 | 
 Պտղնի և Վերին Պտղնի բնակավայրերի վարչական շենքի հավաքարար 
 | 
 2 
 | 
 191 000 
 | 
 382 000 
 | 
 
| 
 78 
 | 
 Առինջ, Արամուս, Գեղաշեն, Գետարգել, Բալահովիտ, Մայակովսկի, Կամարիս  բնակավայրերի վարչական շենքի հավաքարար 
 | 
 7 
 | 
 253 000 
 | 
 1 771 000 
 | 
 
 
 
 
 
 
  5) «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «46» թիվը փոխարինել «47» թվով, 5-րդ սյունակում «12 017 000» թիվը փոխարինել «13 332 000» թվով։  6) «Ընդամենը» տողի 3-րդ սյունակում «187» թիվը փոխարինել «188» թվով, 5-րդ սյունակում «67 471 000» թիվը փոխարինել «68 786 000» թվով։  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
  |