|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունվարի 2025 թվականի N 32 |
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, իրավահարաբերության պահին գործող Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրությունը և Գայանե Հովսեփյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N Ք-9308). 1. Համաձայնություն տալ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին տրված N ՎՋ 4524/2024 տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և Գայանե Հովսեփյանին Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 61/10 հասցեում տրամադրել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Գայանե Հովսեփյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին։ 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|