2020 թվականի N_ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 72 000 (յոթնասուներկու հազար) դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանմանը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(23.62 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|