Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի հուլիսի 13-ի N Լ-688 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/688 թույլտվությունը, հաշվի առնելով «ՆՌԱՆԵ ՍԹՈՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վարդան Հակոբջանյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 17-ի N Տ-446), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «ՆՌԱՆԵ ՍԹՈՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի մարտի 30-ի N 30032023-07-0079 վկայական) Բալահովիտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 07-018-0112-0003 կադաստրային ծածկագրով 0.0784 հեկտար մակերեսով ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը: 2. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 20 (քսան) տարի՝ տարեկան 80 372 (ութսուն հազար երեք հարյուր յոթանասուներկու) դրամ վարձավճարով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |