Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2020 թվականի համար հաստատել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար իրենց զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհելու դեպքում սահմանել հավելավճար՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
|