Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`        

1. Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 10000 (տաս հազար) դրամ։        
2.
 Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ  յուրաքանչյուր հենասյան  1 լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր):
3. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների համար՝ 1 գծամետրի համար 50 (հիսուն) դրամ։       
4.
 Սահմանել տաքսիների,  միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների  համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:          
5.
 Սահմանել  Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կողմից մատուցվող ծառայությունների  վճարները՝  համաձայն հավելված 1-ի։   
6.
 Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝  1  ժամվա վճարը սահմանել  30 000 (երեսուն հազար) դրամ:             
7.
 Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն»   համայնքային ոչ առևտրային կազմակերպության  դահլիճը օգտագործման տրամադրելու համար՝ 1 օրվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։       
8.
 «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան քաղաքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը  յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել ՝  15 000 (տասնհինգ հազար) դրամ:
9.
 Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի  բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ամսական վճարների չափը` համաձայն հավելված 2-ի: 
10.
 Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի  բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման  տարեկան վճարների չափը` համաձայն հավելվածներ 3-ի: 
11.
 «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 (քսան) դրամ:
12.
 Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի։        
13.
 Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 5-ի:
14. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող
 գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու վճար՝ համաձայն հավելված 6-ի։ 
15.
 Սույն որոշման 5-8-րդ կետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:       
16.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.07 Կբ)
(93.50 Կբ)
(310.02 Կբ)
(194.24 Կբ)
(15.73 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner