Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 05-ի N 379 կարգադրությունը և հաշվի առնելով Նարինե Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 06-ի N Ք-5206). 1. Նարինե Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2003 թվականի հուլիսի 21-ի N 1328380 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Մայակովսկի, 15-րդ փողոց, 3-րդ փակուղի, 5: 2. Նարինե Կարապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |