Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 22-ի «Համայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում» N 123-Ա և 2023 թվականի օգոստոսի 22-ի «Համայնքային փողոցների գազաֆիկացում» N 124-Ա որոշումներով հաստատված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերին 2025 թվականի բյուջետային տարվա համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |