Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 22-ի N 2/փ-20 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հունվարի 23-ի N 01/03.1/00592-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 23-ի N Պ-158) և Ջուլիետա Բրսոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 01-ի N Ք-1526), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ջուլիետա Բրսոյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 16-ի N 16022024-07-0155 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0315-0273 կադաստրային ծածկագրով 0,075 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ գլխավոր հատակագծում կատարել համապատասխան փոփոխություն։ 2. Ջուլիետա Բրսոյանը պարտավոր է 0,075 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 165 625 (երկու միլիոն հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր քսանհինգ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջուլիետա Բրսոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |