Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի արտահերթ առաջին նիստի հետևյալ օրակարգը. 1) Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 205-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 11-ի N 191-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 216-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 4) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 217-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 5) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատկանող շինություններով ծանրաբեռնված հողամասերն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 6) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0330-0005 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 7) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0146- ծածկագրից 0.1838 հեկտար մակերեսով և 07-002-0148 ծածկագրից 0.1923 հեկտար մակերեսով հողամասերի գործառնական նշանակությունները գլխավոր հատակագծում փոփոխելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |