Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 22-ի արտահերթ տասներորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 198-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 2) Աբովյան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին. 3) Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Համայնքային փողոցների ասֆալտապատում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին. 4) Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Համայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին. 5) Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Համայնքային փողոցների գազաֆիկացում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին. 6) Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին. 7) Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |