Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Ալեքսան Հովհաննիսյանի լիազորած անձ Կարեն Դալլաքյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հունիսի 01-ի N Ք-2179), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Ալեքսան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2015 թվականի հուլիսի 02-ի N 02072015-07-0033 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 1000.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2012 թվականի դեկտեմբերի 04-ի N 04122012-07-0478 վկայական) 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեում գտնվող 1000.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ալեքսան Հովհաննիսյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |