Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հավելված 2-ի 2.6 ցանկի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։ 2. Հաստատել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 3. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |