Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի «Աբովյանի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 06-Ա որոշմամբ հաստատված 15-րդ և 20-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1 և 2 հավելվածների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|