Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Տալ համաձայնություն «Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի ոռոգման համակարգի ապահովման» ծրագրին՝ Աբովյան համայնքի կողմից մինչև 20 % համաֆինանսավորմամբ։ 2. Աբովյան համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով հետևել ծրագրի իրականացման աշխատանքներին։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |