Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2022 թվականի փետրվարի 23-ի N 01/08.1/00987-2022 գրությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է ` 1. Հաստատել Աբովյան համայնքի կազմում ընդգրկված նախկին համայնքների 2021 թվականի բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունները` համաձայն 1-11 հավելվածների: 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության կողմից եզրակացությունը տրամադրելուց հետո այն պետք է ներկայացվի ավագանու քննարկմանը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|