Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2025 թվականի հունվարի 9-ի N 05.1//448-2025 գրությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությանը և համայնքային շահերի պաշտպանության նպատակով, իրավական ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայց հարուցել իրավասու դատարան։ 2. Լիազորել --------------------------------------------------------------------------------- Աբովյան համայնքի ավագանու անունից հանդես գալ սույն որոշման առաջին կետում նշված գործողությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրացնելու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |