|
ՆԱԽԱԳԻԾ
|
01 հուլիսի 2025 թ. |
«ՊՎ-ԵՐԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրության, հիմք ընդունելով «ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Լիլիթ Ղազարյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի N Տ-1648). 1. «ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող 904.8 քառակուսի մետր մակերեսով խանութում ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 91 000 (իննսունմեկ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|