Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 05-ի N 379 կարգադրությունը և Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 12-ի N Ք-5347). 1. Փոփոխել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 04-ի N 04062025-07-0182 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 44/1 հասցեում գտնվող 20.5 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |