Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի N 643 կարգադրության, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 205-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` 1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «5 489 488.0» թիվը փոխարինել «7 604 740.8» թվով, 3-րդ ենթակետում «0.0» թիվը փոխարինել «2 115 252.8» թվով, 2) որոշման 2-րդ կետում «0.0» թիվը փոխարինել «2 115 252.8» թվով, 3) որոշմամբ հաստատված N 1 – N 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 – N 6 հավելվածների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |