|
ՆԱԽԱԳԻԾ
|
15 օգոստոսի 2025 թ. |
ՏԻԳՐԱՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումը հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 05-ի N 379 կարգադրությունը և Տիգրան Փիլիպոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 14-ի N Ք-5417). 1. Ձևակերպել կառուցապատող Տիգրան Փիլիպոսյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղի թիվ 106 հասցեում գտնվող ավտոտնակի և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Տիգրան Փիլիպոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Փիլիպոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|