Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 790
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի 04-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասը համարվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, հաշվի առնելով «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ` Մարիամ Օսիպյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 19-ի N Տ-1561), ««ԳԼՈԲԱԼ ՍՈՒՐՎԵՅ» դատական փորձաքննությունների ասոցիացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի սեպտեմբերի 08-ի Պ 0825-123/3 գնահատման հաշվետվությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 3-ի N 03042025-07-0200 վկայական) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 9/2 հասցեում գտնվող 1.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 10 (տասը) տարի ժամկետով, տարեկան 18 000 (տասնութ հազար) դրամ վճարով (ենթակա է վճարման Աբովյանի համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) տրամադրել «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
2. Նախագծման թույլտվություն ստանալու, նախագիծ մշակելու, շինարարության թույլտվություն ստանալու դիմումներ ներկայացնելու համար սահմանվում է վեցամսյա ժամկետ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։
3. «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ hամայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։
4. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.34 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner