Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի արտահերթ առաջին նիստի հետևյալ օրակարգը. 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու մի շարք որոշումներ չեղյալ ճանաչելու մասին. 2) 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին. 3) 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին. 5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի -ի N -Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 6) Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի N 102 որոշմանը համաձայնություն տալու և որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 7) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 8) Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|