Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հավելված 2-ի 2.6 ցանկի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «զ» կետերի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 208-Ա որոշման, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ   է.
1. «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկը վերակազմակերպել և անվանափոխել Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։
2
. Հաստատել  կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 1-ի։
3. Հաստատել կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 2-ի։
4. Սահմանել, որ՝
1) համայնքային սեփականություն հանդիսացող՝ «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տիրապետման տակ գտնվող գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, օգտագործման իրավունքով հանձնվում է Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, որպես իրավահաջորդի՝ համաձայն հավելված N 3-ի:
2) «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկի տիրապետման շենքերը, շինությունները, Հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, պատմամշակութային նշանակության ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Աբովյան համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի հիման վրա։
5. Հաստատել «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտը՝ համաձայն հավելված N 4-ի։
6. Հանձնարարել կազմակերպության տնօրենին`  10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել վերակազմակերպվող կազմակերպության և կանոնադրության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 3-րդ կետը ուժի մեջ է մտնում  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կազմակերպության գրանցման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.06 Կբ)
(14.90 Կբ)
(42.50 Կբ)
(25.18 Կբ)
(43.57 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner