Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԾ ԱՂԲԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի,  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին անհատույց օգտագործման իրավունքով հանձնած աղբատար ավտոմեքենան (ZIL-130 (KO-445), 
պետական համարանիշ՝ 259 LO 43) ընդգրկել Աբովյան համայնքի գույքի ցանկում։
2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող աղբատար ավտոմեքենան (ZIL-130 (KO-445), պետական համարանիշ՝ 259 LO 43) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանը հետաքրքրվեց նշված շարժական գույքի՝ Աբովյան համայնքի գույքի ցանկում ներառված չլինելու պատճառների մասին, որին զեկուցողի կողմից տրվեց անհրաժեշտ պարզաբանում։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner