Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող 5 386 009 (հինգ միլիոն երեք հարյուր ութսունվեց հազար ինը) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ընդգրկել Աբովյանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ համաձայն հավելված 1-ի։ 2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը 5 214 273 (հինգ միլիոն երկու հարյուր տասնչորս հազար երկու հարյուր յոթանասուներեք) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 2-ի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|