Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 15-ի N 1/փ-278 դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ՎԱԼԱՆ ԴԵԿՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2021 թվականի ապրիլի 23-ի N Տ-239) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ՎԱԼԱՆ ԴԵԿՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2018 թվականի օգոստոսի 22-ի N 22082018-07-0104 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 1.21 հեկտար մակերեսով հողամասից 0.44725 հեկտար մակերեսով հատուկ նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |