Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 225
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասովև «Պետական պաշտոններ ևպետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածով, Աբովյան համայնքիավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Աբովյան համայնքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ յուրաքանչյուրչին 75000 դրամ։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը ավագանու անդամներին է տրամադրվում.
1) առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման,
2) դրամական փոխհատուցում ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու անդամի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ավագանու անդամի` իր լիազորությունների ստանձնումից հետո,
3) անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Աբովյան համայնքի ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ` այն դեպքերի, երբ տվյալ ամսում Աբովյան համայնքի ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել,
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բացակայությունները հիմնավորվում են` ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների` հանձնաժողովի նիստերին ավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով և Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք ներկայացվում են Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում 2023 թվականի հունվարի 3-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.23 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Կողմ – 0  դեմ – 14 ձեռնպահ – 8 չի  քվեարկել 1      
Որոշումը չի ընդունվել

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner