Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Վազգեն Զաքարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 30-ի N Ք-2893), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Վազգեն Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հունիսի 09-ի N 09062023-07-0051 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 4/10 հասցեում գտնվող 07-002-0089-0369 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 232.3 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 25-ի N 25042025-07-0183 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 4/11 հասցեում գտնվող 07-002-0089-0413 կադաստրային ծածկագրով 185.1 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0089-0369 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Վազգեն Յուրիկի Զաքարյանին։ 2. Վազգեն Զաքարյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 946 105 (մեկ միլիոն ինը հարյուր քառասունվեց հազար հարյուր հինգ) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար՝ հասցեի տրամադրման համար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Վազգեն Զաքարյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վազգեն Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |